«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ադրբեջանական քաղաքականության «հայկական» լոբբիստը

Ադրբեջանական քաղաքականության «հայկական» լոբբիստը
31.08.2024 | 17:03

Շուրջ երկու ժամ է բոլոր հարցերին, անկախ պատասխանի երկարությունից և բառակույտից, նստվածքում տալիս է փաստացի մեկ պատասխան. «Ինձանից ոչինչ կախված չէ»:

Էս մարդը հենց հիմա բոլոր իր օպոնենտներից ու ընդդիմախոսներից ավելի լավ է հիմնավորում իր ադրբեջանական քաղաքականության «հայկական» լոբբիստ լինելու կարգավիճակը: Իրենից ոչինչ կախված չէ, նույնիսկ ՀՀ-ի խախտված տարածքային ամբողջականության վերականգնումը որևէ կերպ կախված չէ: Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է: Սա է իր գործառույթը , դրանից դուրս նա որևէ այլ գործառույթ չուներ, չունի և չի ունենալու:

P.S. Հիրավի՝ կեցցե հեծանիվը, միակ բանը, որ կախված է իրենից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5146

Մեկնաբանություններ